HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պն-ն հաղթել է գլխավոր դատախազությանը և արժանացել վարչապետի գավաթին

Երեկ վարչապետ Տիգրան Սարսգյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ – 2010» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Միմյանց հետ մրցում էին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և պաշտպանության նախարարության թիմերը։ Խաղը ավարտվել է 3։0 հաշվով` հօգուտ պաշտպանության նախարարության թիմի, որն էլ վարչապետի կողմից ստացել է առաջին տեղի համար նախատեսված գավաթը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են գլխավոր դատախազության և առողջապահության թիմերը։ Բացի գավաթներից մրցաշարի հաղթողները ստացել են մեդալներ, մարզահագուստ և հավաստագրեր։ Ինչպես տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը, սահմանված էին նաև այլ մրցանակներ. լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան, ռմբարկու, լավագույն խաղացող, մրցաշարի մասնակից, լավագույն քաղաքացիական ծառայող, որոնց համապատասխանաբար արժանացել են Պարույր Հակոբյանը (մշակույթի նախարարություն), Սամվել Բարոյանը (էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն), Կամո Հարությունյանը (անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե), Խորեն Զաքարյանը (կենտրոնական բանկ), Հարություն Ծատուրյանը (կրթության և գիտության նախարարություն)։ Ամենկարգապահ թիմի մրցանակը հանձվել է Հայաստանի կառավարության աշխատակազմի թիմին։ Փակման հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետը նշել է. «Ֆուտբոլը Հայաստանում վերելք է ապրում։ Հայաստանի ազգային հավաքականի երեկվա փայլուն հաղթանակը Անդորրայի նկատմամբ դրա վկայություններից մեկն է։ Իսկ այսօրվա հաղթանակը ոչ միայն պաշտպանության նախարարությանն է` այլ բոլորինս, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Մեր նպատակը սպորտը` ֆուտբոլը, զանգվածային դարձնելն ու մեր ֆուտբոլի 1973թվականի համբավը վերադարձնելն է։ Համոզված եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր առջև դրել է այդ նպատակը և հաջողության կհասնի։ Այս մրցաշարի նպատակը, սակայն, հանրության ուշադրությունը դեպի ֆուտբոլը հրավիրել է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter