HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիները պետք է իմանան սեփականատերերի անունները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին։ Սույն փաթեթը նպատակ ունի կարգավորել մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընկերության բաժնետերերի ռեեստրում ներառված տեղեկությունների թույլատրելի օգտագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև արգելել բաժնետերերի անհատական տվյալներ բովանդակող տեղեկությունների տարածումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը սույն օրենքների փոփոխությունները կարևորել է այն հանգամանքով, որ մեր քաղաքացիներն այսուհետև կկարողանան իմանալ, թե ովքեր են բաժնետիրական ընկերությունների սեփականատերերը։ «Մեր պետությունը պարտավոր է համապատասխան միջավայր ապահովել, որպեսզի այդ տեղեկությունը բաց լինի բոլոր ձեռնարկությունների համար», - նշել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter