HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՀ-ն նախատեսում է վարկային միջոցները Հայաստանին տրամադրել 0 % դրույքաչափով

2010թ. հունիսի 28-ի դրությամբ ՀՀ կառավարությունը փաստացի ստացել է 127.601 մլն ՀՓԻ։ Հայկական կողմի խնդրանքով ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի համար հաստատել է 266.8 մլն ՀՓԻ-ի նոր ծրագիր և չեղյալ համարել նախորդ` օժանդակության ծրագիրը։ Նոր` «Երկարաժամկետ վարկային գործիք» ծրագրով ԱՄՀ-ն նախատեսում է բյուջետային աջակցության վարկային միջոցները Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 0 տոկոս դրույքաչափով։ Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2009թ. հունիսի 29-ին և 2009թ. հունիսի 30-ին ստորագրված «202.400 մլն հատուկ փոխառության իրավունքին (ՀՓԻ) համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» նամակների փոխանակման ձևով կնքվող համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter