Վրացական կողմը վերականգնել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան
Վրաստանն այսօր վերականգնել է իր տարածքով անցնող ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Ինչպես տեղեկացրել է Վրաստանի նավթի և գազի կոորպորացիան, Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը դադարեցվել էր հոկտեմբերի 11-ին` Մցխեթայի շրջանում «Հյուսիս-Հարավ» գազատարի մագիստրալի պլանային պրոֆիլակտիկ աշխատանքների համար:
Ինչպես տեղեկացնում է apsny.ge կայքը, հայկական և ռուսական կողմերին այս մասին զգուշացվել էր, և Հայաստանն այս օրերին գազամատակարարումն իրականացրել է իր պահեստից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել