HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իշխանությունները դիմել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին այցի հետաձգման խնդրանքով

Այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների հրավիրած մամուլի ասուլիսին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկա չէր: Լրագրողները պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ինչու է նա բացակայում:Հանգստացնելով լրագրողներին` Դ. Հարությունյանն ասաց, որ ինքը պատվիրակության բոլոր անդամներին էլ հրավիրել է ասուլիսին, սակայն «Ժառանգությունից» պատասխանել են, որ իրենք արդեն համապատասխան հայտարարություն արել են եւ չեն ցանկանում նորից նույնը կրկնել: Պատվիրակության անդամների ասուլիսն ավելի շատ նման էր հաշվետվության, թե վերջին օրերին ինչ հարցեր են քննարկվել ԵԽԽՎ-ում: Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս նստաշրջանի օրակարգում Հայաստանի վերաբերյալ գրեթե ոչ մի կարեւոր հարց չկար, եւ գերակշռել են  տնտեսական թեմաներով քննարկումները: Պատվիրակության ղեկավարն ավելի շատ ներկայացրեց մոնիտորինգի հանձնաժողովում արծարծված հարցերը, որտեղ հիմնականում քննարկվել է  «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին առնչվող հարցեր: Փոփոխությունները պետք է արվեն առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ: Ըստ Դ. Հարությունյանի` մինչեւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամբողջական քննարկումներ չլինեն, փոփոխությունների նախագիծը ԱԺ չի մտնի: Հաջորդ հարցը, որ քննարկվել է մոնիտորինգի հանձնաժողովում, ոստիկանության համակարգում ռեֆորմների իրականացումն է: Քննարկվել են նաեւ արդար դատաքննության եւ երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու ազատությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ դեկտեմբերին հայտարարված հեռուստատեսության կապուղիների մրցույթին: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքն անձամբ է մոնիտորինգի հանձնաժողովում խոսել այդ մասին եւ որպես նախկին լրագրող ներկայացրել է «Ա1+»-ի ղեկավարության խոսքը, որ իրենք ունեն մրցույթին մասնակցելու մրցունակ փաթեթ: «Բոլորս պիտի սպասենք եւ հույս ունենանք, որ մրցույթում կհաղթեն արժանավորները»,- նշեց Ն. Զոհրաբյանը: Անդրադառնալով իր կողմից ԵԽԽՎ նստաշրջանում բարձրացված հարցերին` Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դրանք հիմնականում վերաբերել են Ղարաբաղի հիմնախնդրին, տեղահանված անձանց, ինչպես նաեւ Նախիջեւանում ադրբեջանցիների կողմից իրականացված հայկական մշակութային արժեքների ոչնչացմանը: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ադրբեջանական պատվիրակության հետ: Հիմնական խոսակցության թեման եղել է Եվրախորհրդի 2005թ. ընդունած թիվ 1416 բանաձեւը, որտեղ նախատեսված է ԼՂՀ հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում: Երկու պատվիրակությունների միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել եւ պայմանավորվել են քննարկումները շարունակել: «Ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ մեր կարծիքը չի փոխվել: Եթե այն ստեղծվի էլ` անարդյունավետ է լինելու»,- ասաց Դ. Հարությունյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է հետաձգվել մոնիտորինգի հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան, Դ. Հարությունյանն ասաց, որ հանձնաժողովին խնդրանքով դիմել է անձամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պատճառը եղել է այդ օրերի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը: «Վերջին 3 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ իշխանությունները այցի հետաձգման խնդրանքով դիմեն հանձնաժողովին»,- ավելացրեց Դ. Հարությունյանը:
Այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների հրավիրած մամուլի ասուլիսին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկա չէր: Լրագրողները պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ինչու է բացակայում: Հանգստացնելով լրագրողներին` Դ. Հարությունյանն ասաց, որ ասուլիսին պատվիրակության բոլոր անդամներին էլ հրավիրել է, սակայն «Ժառանգությունից» պատասխանել են, որ իրենք արդեն համապատասխան հայտարարություն արել են եւ չեն ցանկանում նորից նույնը կրկնել: Պատվիրակության անդամների ասուլիսն ավելի շատ նման էր հաշվետվության, թե վերջին օրերին ինչ հարցեր են քննարկվել ԵԽԽՎ-ում: Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս նստաշրջանի օրակարգում Հայաստանի վերաբերյալ գրեթե ոչ մի կարեւոր հարց չկար, եւ գերակշռել են  տնտեսական թեմաներով քննարկումները: Պատվիրակության ղեկավարն ավելի շատ ներկայացրեց մոնիտորինգի հանձնաժողովում արծարծված հարցերը, որտեղ հիմնականում քննարկվել է  «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին առնչվող հարցեր: Փոփոխությունները պետք է արվեն առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ: Ըստ Դ. Հարությունյանի` մինչեւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամբողջական քննարկումներ չլինեն, փոփոխությունների նախագիծը ԱԺ չի մտնի: Հաջորդ հարցը, որ քննարկվել է մոնիտորինգի հանձնաժողովում, ոստիկանության համակարգում ռեֆորմների իրականացումն է: Քննարկվել են նաեւ արդար դատաքննության եւ երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու ազատությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ դեկտեմբերին հայտարարված հեռուստատեսության կապուղիների մրցույթին: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքն անձամբ է մոնիտորինգի հանձնաժողովում խոսել այդ մասին եւ որպես նախկին լրագրող ներկայացրել է «Ա1+»-ի ղեկավարության խոսքը, որ իրենք ունեն մրցույթին մասնակցելու մրցունակ փաթեթ: «Բոլորս պիտի սպասենք եւ հույս ունենանք, որ մրցույթում կհաղթեն արժանավորները»,- նշեց Ն. Զոհրաբյանը: Անդրադառնալով իր կողմից ԵԽԽՎ նստաշրջանում բարձրացված հարցերին` Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դրանք հիմնականում վերաբերել են Ղարաբաղի հիմնահարցին, տեղահանված անձանց, ինչպես նաեւ Նախիջեւանում ադրբեջանցիների կողմից իրականացված հայկական մշակութային արժեքներին վերաբերող հարցեր: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ադրբեջանական պատվիրակության հետ: Հիմնական խոսակցության թեման եղել է Եվրախորհրդի 2005թ. ընդունած թիվ 1416 բանաձեւը, որտեղ նախատեսված է ԼՂՀ հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում: Երկու պատվիրակությունների միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել եւ պայմանավորվել են քննարկումները շարունակել: «Ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ մեր կարծիքը չի փոխվել: Եթե այն ստեղծվի էլ` անարդյունավետ է լինելու»,- ասաց Դ. Հարությունյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է հետաձգվել մոնիտորինգի հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան, Դ. Հարությունյանն ասաց, որ հանձնաժողովին անձամբ `խնդրանքով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պատճառը եղել է այդ օրերի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը: «Վերջին 3 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ իշխանությունները այցի հետաձգման խնդրանքով դիմեն հանձնաժողովին»,- ավելացրեց Դ. Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter