HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համամասնական ընտրակարգն «ուղղակի կսպանի պատգամավոր-ընտրող կապը»

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի լսումների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հատուկ անդրադարձել է «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին, որտեղ ներկայացրել է ԲՀԿ-ի դիրքորոշումը: «ԲՀԿ-ն առաջիկայում հանդես է գալու օրենսդրական առաջարկությամբ` քրեական օրենսգրքով առավելագույնս խստացնել ընտրական կեղծարարության համար նախատեսված պատժամիջոցները: Դա սկզբունքային առաջարկ է լինելու եւ սկզբունքային է նաեւ, որ պատժվեն ոչ թե մանր կատարողները, այլ իրական պատվիրատուները»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը: Բացի դրանից, մի շարք քաղաքական ուժեր առաջարկել են անցնել ընդհանուր համամասնական ընտրակարգին: Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ ինքն անձամբ դեմ է 100- տոկոսանոց համամասնական համակարգին: «Դեմ եմ նրա համար, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, արդյունքում քաղաքական կյանքն ամբողջովին կտեղափոխվի Երեւան: Առանց այդ էլ մեր հանրապետությունում ունենք շատ մեծ Երեւան, եւ, ցավոք սրտի, անհամատեղելի է Երեւանի ակտիվությունը մարզերի համեմատ: Այդ համակարգն ուղղակի կսպանի պատգամավոր-ընտրող կապը»,-ասում է Դ. Հարությունյանը: Ըստ պատգամավորի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի դեպքում ընտրողը չի կողմնորոշվի, թե որ պատգամավորին դիմի իրեն հուզող հարցերով: Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում նախատեսվում է   90 համամասնական և 41 մեծամասնական տեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter