HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազությունը տեղյակ չի եղել ԱՄՆ-ում ձերբակալված ՀՀ քաղաքացիների մասին

Բայց դատախազությունը պատրաստակամ է համագործակցել ԱՄՆ-ի իր գործընկերներ հետ Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ հանցագործություն կատարելու կասկածանքով ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից ՀՀ քաղաքացիների ձերբակալության մասին ՀՀ գլխավոր դատախազությունը ԱՄՆ-ի իրավապահ մարմիններից պաշտոնապես որեւէ տեղեկատվություն կամ իրավական օգնության մասին միջնորդություն չի ստացել: ՀՀ գլխավոր դատախազությունը տվյալ քրեական գործի մասին տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցներից: Իրավական օգնության հարցում, միջնորդություն ստանալու դեպքում դատախազությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում համագործակցել եւ աջակցել ԱՄՆ իր գործընկերներին՝ առավել եւս երբ արդեն իսկ կուտակվել է ՀՀ եւ ԱՄՆ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության դրական փորձ՝ հանցավորության դեմ պայքարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter