HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության տեսուչը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2010թ. հունիսի 19-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի Տրիումֆ սրճարանի դիմաց ՀՀ քաղաքացի Դ. Քրիստոստուրյանի և ԱՄՆ քաղաքացի Է. Մնացականյանի խոսակցությունը վերածվել է վիճաբանության: Նրանք սկսել են իրար քաշքշել, հայհոյել և հարվածել միմյանց, ինչի հետևանքով Դ. Քրիստոստուրյանը ստացել է մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Գ. Մելիքյանը 2010թ. հունիսի 19-ին ոստիկանություն բերման ենթարկված դեպքի մասնակիցներից և ականատեսներից վերցրել է իրականությանը չհամապատասխանող, փաստական տվյալները էականորեն փոփոխված բովանդակությամբ բացատրություններ` թե իբր վիճաբանողները եղել են Դ. Քրիստոստուրյանը և վերջինիս ընկեր Ռ. Մելիքյանը, ով իրականում դեպքի վայր էր ժամանել վիճաբանության մասին տեղեկանալով, իսկ Է. Մնացականյանը ներկայացվել է որպես նրանց բաժանող: Այսպիսով, տեսուչը, ըստ նախաքննական մարմնի, չի ապահովել քրեական գործի օբյեկտիվությունը, լրիվությունն և բազմակողմանիությունը` հնարավորություն ընձեռելով Է. Մնացականյանին մեկնել Հայաստանից: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ. Քրիստոստուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Գ. Մելիքյանին ՀՀ քրեական օրեսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: Իսկ Է. Մնացականյանի վերաբերյալ մասը անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել ՀՀ ոստիկանություն` նախաքննությունը շարունակելու և Է. Մնացականյանին հայտնաբերելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter