
Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ընդդիմադիր ազատական ուժերը` ՀՀՇ-ն, «Մուսավաթն» ու Հանրապետականը, համատեղ հռչակագիր են ստորագրել` պատրաստակամություն հայտնելով համագործակցել համամարդկային այլ արժեքների` մարդու իրավունքների ու ազատությունների, օրենքի գերակայության, քաղբանտարկյալների ազատ արձակման եւ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման շուրջ:
Վրացական կողմից հռչակագիրը ստորագրած կուսակցության քարտուղար Իվլիան Խաինդրավան «Առավոտի» հետ զրույցում չբացառեց,որ 3 կուսակցություններն ապագայում կարող են հանդես գալ, օրինակ` այդ երկրներում քաղբանտարկյալների ազատ արձակման, ընտրությունների կեղծման դեմ կամ այլ հարցերի շուրջ համատեղ հայտարարություններով:
«Մենք` որպես ընդդիմադիր ուժեր, այդ խնդիրները տեսնում ենք ու փորձում այդ ուղղությամբ սեւեռել միջազգային հանրության, արտերկրում մեր գործընկերների ուշադրությունը: Այս իմաստով` մեր վիճակն ավելի շահավետ է, եւ կարող ենք մեզ թույլ տալ եւ պետք է հանդես գանք նման հայտարարություններով»,- ասաց Խաինդրավան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել