HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սլովակիայի «Դուհա» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերով

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Սլովակիայի «Դուհա» («Duha») ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Միրոսլավ Ռեմետայի գլխավորությամբ: Ընկերությունը ոչ միայն Սլովակիայում, այլև եվրոպական տարբեր երկրներում գործում է հիմնականում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում:

Հյուրերը տեղեկացրին, որ հետաքրքրված են Հայաստանում իրականացվող մի շարք՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, «Իրան-Հայաստան» երկաթուղու կառուցման, ինչպես նաև Երևան քաղաքի աղբահանության և սանմաքրման ծրագրերով: Ընկերությունն ուսումնասիրում է նաև հանքաքիմիական ոլորտում համագործակցության և փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Փոխվարչապետը ողջունեց ընկերության մտադրությունները՝ նշելով, որ ենթակառուցվածքների զարգացման խնդիրներն առաջիկա տարիներին լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին կարևորվում են նաև աղբահանության, աղբի վերամշակման հետ կապված հարցերը: Բացի Երևանում աղբահանության ծրագրից՝ գերմանական KfW բանկի աջակցությամբ նման ծրագրեր են մշակվում մյուս խոշոր քաղաքների համար, և ՀՀ կառավարությունը նույնպես հետաքրքրված է այդ ոլորտում փոխշահավետ համագործակցությամբ ու խրախուսում է որակյալ ծառայությունների մատուցմանն ուղղված նախաձեռնությունները:

Տարածքային կառավարման նախարարության հասարակության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ անդրադառնալով հանքաքիմիական բնագավառում գործակցության հեռանկարներին՝ Ա. Գևորգյանն ասել է, որ Հայաստանում այս ոլորտում կա զարգացման մեծ ներուժ, և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, տեղական գործընկերների ներգրավմամբ հնարավոր է լուրջ արդյունքներ ունենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter