
Արդեն 2 օր է` «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը տարբեր պատճառաբանություններով «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պաշտպաններին թույլ չի տալիս հանդիպել իրենց վստահորդի հետ:
Ն. Փաշինյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 13-ին «Կոշ» ՔԿՀ-ում իրեն թույլ չեն տվել հանդիպել Փաշինյանի հետ` պատճառաբանելով, թե պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մուրադյանը զբաղված է նոր բերված դատապարտյալներով:
Երեկ, երբ փաստաբանն այցելել է ՔԿՀ, նրան հայտնել են, թե «Կոշի» ԺՊ-ն տեղում չէ, եւ առանց նրա հնարավոր չէ տեսակցություն թույլատրել: ՔԿՀ-ի ղեկավարը վերադարձել է ժամը 17-ին եւ Գիվի Հովհաննիսյանին ասել, թե տեսակցություն չի կարող թույլատրել, քանի որ դրա համար նախատեսված ժամն ավարտվել է:
Այսօրվա հանրահավաքին ընդառաջ Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելու խնդիրը «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմը լուծում է ՀՀ օրենսդրության պահանջները բացահայտ ոտնահարելով:
Նշենք, որ ՔԿ հիմնարկի ղեկավարությունը ցանկացած պարագայում պարտավոր է ապահովել փաստաբանի տեսակցությունն իր վստահորդի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել