
ԱՄն-ում բացահայտված «հայկական մաֆիայի» գործը քննող դաշնային դատախազը հայտարարել է, թե հանրահայտ «Կոզա Նոստրան» կնախանձեր այդ կառույցին:
«Չի» - Ամերիկայի դատախազն ակնհայտորեն երբեւէ չի շփվել Հայաստանի իշխանությունների հետ: Եթե շփված լիներ, կհասկանար, որ այն, ինչ արել են հայկական խմբավորման անդամներն ԱՄՆ-ում, արդեն 10 տարուց ավել է` Հայաստանում արվում է պետական մակարդակով եւ շատ ավելի մեծ մաշտաբներով:
Ի վերջո, ի՞նչ են արել այդ խեղճ հայերն Ամերիկայում: Գրանցել են կեղծ կլինիկաներ, իբր բուժել մարդկանց եւ պետությունից գումարներ ստացել:
Նույնն արվում է Հայաստանի գրեթե բոլոր կլինիկաներում. մարդկանց իբր ձրի բուժում են, հետո պետպատվերի անվան տակ բյուջեից գումարներ ստանում: Միակ տարբերությունն այն է, որ Հայաստանում «ատկատի» մեխանիզմը գործում է, իսկ ԱՄՆ-ում երեւի չեն ցանկացել «կիսվել» վերեւների հետ (կամ էլ վերեւներն են մերժել):
Այնպես որ, իրականում ՀՀ իշխանություններին էր պետք համեմատել «Կոզա Նոստրայի» հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել