HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողներից գումարներ է հավաքել

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հաստատեց այն տեղեկությունը, որ ձերբակալվել է Արարատի զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, սպա Վարդան Մարտիրոսյանը: Նա կասկածվում է պայմանագրային զինծառայողներից գումարներ հավաքելու մեջ: «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը ստիպել է զինվորականներին իր համար «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկից մինչեւ 500 հազար դրամի վարկեր վերցնել, սակայն զինվորականները պարտքերը չեն կարողացել մարել, եւ լուրջ խնդիրներ են առաջացել: Այս բացահայտումներից հետո պայմանագրային զինծառայողներից գումարներ հավաքող հրամանատարին հետ են կանչել Մոսկվայից, որտեղ նա վերապատրաստման կուրս էր անցնում, եւ ձերբակալել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter