Քարահունջում գահավիժել են ժայռաբեկորներ
Նախօրեին` ժամը 16:14-ին, Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի գյուղապետից Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ գյուղին հարակից տարածքում ակտիվացել է սողանք: Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ գահավիժել են մոտ 300 տ ժայռաբեկորներ` փլուզելով որպես անասնագոմ օգտագործվող քարանձավը: Փլուզման հետևանքով սատկել է 1 կով, քարածածկվել է 400 հակ անասնակեր:
«Դեպքի մասին տեղեկացվել է մարզային քաղաքաշինության վարչությունը»,- հաղորդում են Փրկարար ծառայության մամլո գրասենյակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել