HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արարատճանշինի» բեռնատարը գլորվել է ձորը

Երեկ` ժամը 20:00-ի սահմաններում, Գորիս-Տաթև ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում («Սատանայի կամրջի» մոտ) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «Արարատճանշին»-ին պատկանող «ԻՎԵԿՈ» մակնիշի 036 ԼԼ 26 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդ, 1962 թ. ծնված Մ. Անդրեասյանը ստացել է տարբեր աս­տիճանի մարմնական վնասվածքներ: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների ուժերով Մ. Անդրեասյանը դուրս է բերվել ձորից և շտապօգնության մեքենայով տեղափոխվել Գորիսի հիվանդանոց: «Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում  է բավարար»,- հաղորդում են Փրկարար ծառայության մամլո գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter