Թեքված ծխատարը ոչ հանել են, ոչ ուղղել
Շիրակի մարզի Ձիթհանքովի գյուղապետը երեկ Փրկարար ծառայությանը հայտնել է, որ գյուղապետարանին պատկանող չգործող կաթսայատան ծխատարը թեքվել է և կա շրջվելու վտանգ:
«Դեպքի վայր է մեկնել Անի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ հենակների թուլացման հետևանքով ծխատար խողովակը թեքվել է մոտ 5 աստիճանով, և առկա է հետագա փլուզման վտանգ: Խողովակից մոտ 15 մետր հյուսիս գտնվում է բնակելի տուն, իսկ 10 մետր հարավ անցնում են բարձր լարման էլ. Հաղորդալարեր»,- հաղորդում են Փրկարար ծառայության մամլո գրասենյակից եւ հավելում, որ դեպքի մասին տեղեկացվել է մարզային քաղաքաշինության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել