Արցախում` ծառատնկման միամսյակ
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ` հանրապետությունում նոյեմբերի 1-ից 30-ը կանցկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ:
ԼՂՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջանների վարչակազմերի և համայնքների ղեկավարներին հանձնարարվել է մշակել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ` կատարվելիք աշխատանքների բնագավառների և ծավալների որոշման, դրանց տեխնիկական, նյութական և կազմակերպական ապահովման հարցերի լուծման, միամսյակին ոլորտի, քաղաքային և գյուղական համայնքների` անկախ սեփականության ձևից, և քաղաքացիների մասնակցության ապահովման ուղղությամբ:
Ինչպես հայտնում են Արցախի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրավասու մարմինները, միամսյակի արդյունքներով, սահմանված ձևով հաշվետվություն կներկայացնեն ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայություն` մինչև 2010 թվականի դեկտեմբերի 10-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել