HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության Ապագայի» ֆորումը` Երեւանում

«Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը Եվրոպայի Խորհրդի ամենամյա խոշոր միջոցառումներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռում քննարկումներ անցկացնել եւ տեսակետներ փոխանակել հիմնարար ազատությունների եւ իրավունքների, քաղաքացիական մասնակցության եւ ժողովրդավարության հետ կապված հարցերի վերաբերյալ: Ֆորումը ստեղծվել է Եվրոպայի Խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 3-րդ գագաթնաժողովի ընթացքում: Այն գումարվում է 2005 թվականից եւ համարվում ԵԽ, այսպես կոչված, քառյակի` Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի, Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի, Ոչ կառավարական կազմակերպությունների միջազգային համաժողովի համատեղ միջոցառումը: Ֆորումի նիստերն անցկացվել են Վարշավայում, Մոսկվայում, Ստոկհոլմում, Մադրիդում եւ Կիեւում: 2010թ. հոկտեմբերի 19-21-ը ֆորումը հյուրընկալելու է Հայաստանը: Երեւանյան ֆորումը քննելու է ժողովրդավարական կառավարման սկզբունքները, դրանց կիրառումը եւ ազդեցությունը Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրներում ժամանակակից հասարակական-քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու առանցքում: Ուսումնասիրության առարկա են հանդիսանալու այս ասպարեզներում արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, վեր են հանվելու դրանց պատճառները, քննարկվելու են խնդիրների լուծման հնարավոր ուղիները: Ինչպես հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, հիմնվելով նախորդ հինգ տարիների փորձի վրա` երեւանյան ֆորումի նպատակներից է լինելու քննել արդյունավետ ժողովրդավարական կառավարման մեխանիզմները` հաշվի առնելով ժողովրդավարության զարգացման հնարավոր հեռանկարները մինչեւ 2020թ. եւ ԵԽ-ում իրականացվող բարեփոխումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter