HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը կարճեց «Հետքի» դեմ ներկայացված հայցը

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը կարճեց «Երևանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյան  ընդդեմ «Հետք» շաբաթաթերթի և լրագրող Անի Հովհաննիսյանի» գործի քննությունը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստում ռեկտորը հայտարարել էր, որ հրաժարվում է «Հետքի» եւ լրագրող Անի Հովհաննիսյանի դեմ ներկայացրած հայցից: Դատական ակտի հիմքում հենց այս պատճաաբանությունն է, որը երեկ հրապարակեց դատավոր Արայիկ Մելքումյանը։

Հիշեցնենք, որ ռեկտոր Միքայել Ամիրխանյանը պահանջում էր հերքել «Հետք» շաբաթաթերթում տպագրված Անի Հովհաննիսյանի «Այո, ես բիզնես եմ անում»,-ասում է ռեկտորը հոդվածը (N 21, 03.06.2010), որն, ըստ հայցի, արատավորել էր ռեկտորի պատիվն ու արժանապատվությունը եւ գործարար համբավը: Միքայել Ամիրխանյանը պահանջում էր հօգուտ իրեն բռնագանձել 200 հազար դրամ` փաստաբանական ծառայությունների դիմաց, ինչպես նաեւ 8.000 դրամ նախապես վճարված պետական տուրքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter