HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

500 առեւանգված ավտոմեքենա` Հայաստանում

1996 թ. մինչ այս տարվա հունվար օտարերկրյա պետություններում առեւանգված եւ Հայաստանում հայտնաբերված ավտոմեքենաների քանակը 500 է: Այդ ավտոմեքենաներն առեւանգվել են 32 երկրում: 2004-2010թթ. ընթացքում 10 ավտոմեքենա վերադարձվել է հետախուզումը նախաձեռնող երկրներին: Այս մասին «Հետքին» տեղեկացրել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը: Նշենք, որ Հայաստանում օտարերկրյա պետություններում գողացված մեքենաների հայտնաբերումից հետո քրեական գործ չի հարուցվում: Մեքենա գնողներն ասում են, որ իրենք չգիտեին, որ մեքենան գողացված է: Իսկ հայտնաբերված 500 մեքենայից միայն 32-ն է վերադարձվել, քանի որ մեքենայի տեղափոխումը մեծ ծախս է: Եթե հայտնաբերված մեքենան մեկ տարվա ընթացքում չի վերադարձվում, ապա այն, սեփականատիրոջ դիմումի համաձայն, դուրս է հանվում հետախուզումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter