HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազն ընդունել է Յուգեն Ֆաբրիցիին

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալ Յուգեն Ֆաբրիցիին: Նա Հայաստանում է գտնվում աշխատանքային այցով՝ մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների համագործակցությունը, փորձի փոխանակումը: ՀՀ գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ այցը կնպաստի համագործակցության զարգացմանը: Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, Հայաստանում գտնվելու ընթացքում Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ Ցեղասպանության թանգարան, ինչպես նաեւ Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter