HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայանտառը» կոչ է անում օգնել` վերահսկելու անտառներից փայտանյութի դուրս բերումը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը կոչ է անում հասարակական կազմակերպություններին եւ ակտիվիստներին օգնել` վերահսկելու ճանապարհները, որոնցով անտառից փայտանյութ է դուրս բերվում: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, Լոռիում` Վանաձոր-Գյումրի եւ Վանաձոր-Դիլիջան խաչմերուկներում, դիտարկման կետեր են լինելու, որտեղ սահմանվելու է հերթապահություն: Անտառից փայտանյութի դուրս բերման հիմնական ժամերը երեկոյան եւ գիշերային ժամերն են: «Հենց այդ ժամերին են մեր մարդիկ հերթապահելու: Մենք ցանկացողներին հրավիրում ենք համատեղ հերթապահություն իրականացնել»,- ասել է Մաթեւոսյանը: Նրա խոսքերով, եթե Լոռիի ճանապարհների վերահսկողության արդյունքները հաջող լինեն եւ օգնեն կանգնեցնել ապօրինի ծառահատումները, ապա այդ փորձը կտարածվի ողջ երկրով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter