HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրացագիտության կենտրոնը բացվեց

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել վրացագիտության կենտրոնի և վրացերեն լեզվի լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ-ն, կենտրոնի բացմանը մասնակցել են Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարներ Ա. Աշոտյանը, Դ. Շաշկինին, փոխնախարար Ակակի Սեպերտելաձեն, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, Թբիլիսիի  պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիտաշվիլին: Բուհի ռեկտոր Ս. Զոլյանը ողջունելով հյուրերին, նշել է, որ  լեզվաբանական համալսարանում վրացագիտության կենտրոնի և վրացերեն լեզվի լսարանի բացումը հնարավորություն կստեղծի ուսանողներին ծանոթանալու  վրացական մշակույթին, լեզվին և պատմությանը: Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինին նշել է, որ կենտրոնի բացումը մեր երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների դրսևորման կարևոր խորհրդանիշ է: «Վրաստանի նման փոքր երկրի համար շատ կարևոր է այսպիսի  կենտրոնի բացումը այսքան հարգված ուսումնական հաստատությունում”,-ասել է նախարարը` նշելով, որ այս գաղափարը ծագել էր դեռևս երկու նախարարների Վրաստանում կայացած  հանդիպման ժամանակ: «Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԿԳ նախարարին այս կարճ ժամանակահատվածում այս գաղափարը իրագործելու համար»,- հավելել է նա: Հատուկ շեշտելով լեզվաբանական համալսարանում վրացերեն լեզվի կենտրոնի բացման կարևորություն` ՀՀ կրթության և գիտության  նախարար Ա. Աշոտյանն ասել է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում դասավանդվում են 20-ից ավելի օտար լեզուներ  և չկար հնարավորություն` սովորելու մեր բարեկամների և հարևանների լեզուն: «Վրացերեն լեզվի ուսուցումը Հայաստանում կնպաստի երկու մշակույթների առավել մեծ ներթափանցմանը, փոխադարձ շփումներին, երկու հասարակությունների, հատկապես երիտասարդների միջև  առավել ինտենսիվ մշակութային, հումանիտար կապերին: ՀՀ-ում սովորում են Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ ուսանողներ և իրենց ուսումնառության ընթացքում նրանք կտրված են լինում վրացերենի ուսումնասիրման հնարավորությունից, այս կենտրոնում մենք կստեղծենք պայմաններ, որպեսզի նրանք կարողանան իրենց մասնագիտական կրթությանը զուգահեռ սովորել նաև վրացերեն և ուսումն ավարտելուց հետո ինտեգրվել վրացական հասարակությանը»,-նշել է նախարարը: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը Վրաստանի կրթության և գիտության նախարարին պարգևատրեց ԵՊԼՀ-ի 75-ամյակին նվիրված մեդալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter