Հայ զինծառայողները` ՀԱՊԿ զորավարժություններում
ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն 2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 12-ին Ռուսասատանի Դաշնության Չելյաբինսկ քաղաք է մեկնել ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը և օպերատիվ խումբը (ընդհանուր 106 հոգի):
Հայ զինծառայողները տեղաբաշխվել են զորավարժարանում նախապես բացազատված վրանային համալիրում և արդեն սկսել են ամենօրյա պարապմունքները: Պարապմունքների ընթացքում հայ զինծառայողները աչքի են ընկնում իրենց կարգապահությամբ և բարձր պատրաստականությամբ` արժանանալով զորավարժության հրամանատարության բարձր գնահատականին: «Փոխգործակցություն–2010» զորավարժության ավարտական փուլը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ից 28-ը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակյնության հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել