Մասոնները գալիս են Հայաստա՞ն
Մեր տեղեկություններով` մոտ օրերս Հայաստան կժամանեն մասոնական հայտնի օթյակների ներկայացուցիչներ, որոնք ժողով կգումարեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Հիշեցնենք, որ մասոնական ժողովներ Հայաստանում մինչ այդ եղել են քաղաքական գործընթացների շրջափուլերում:
Հիշեցնենք նաեւ, որ նախորդ հավաքը եղել է 2007 թվականի ապրիլին: Այդ օրերին «Ազգը» գրեց, որ ժամանելու են Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» օթյակի 2-րդ մեծ վարպետի տեղակալ Կլոդ Գեյդանը, 3-րդ մեծ վարպետ Ժորժ Սերեն, արդարադատության պատասխանատու Անդրե Աբբը, արտաքին գործոց մեծ գլխավոր քարտուղար Ավելին Վալենը, նաեւ ուխտի խորհրդականներ Պիեռ Շոմը, Գի Ակոբյանը, Մարսել Վեյլը:
Մեր տեղեկություններով` այս անգամ էլ Հայաստան կգան «Մեծ Արեւելք» օթյակի ներկայացուցիչներ, իսկ թե հատկապես ովքեր, չկարողացանք պարզել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել