
Նյու-Յորքի դաշնային դատախազ Փրիթ Բհարան, խոսելով հայկական աննախադեպ հանցավոր խմբի մասին, նշել է, որ այն սերտ կապեր ունի հայաստանյան իշխանությունների հետ, որոնց գիտությամբ խմբավորման պարագլուխները պարբերաբար այցելել են Հայաստան եւ իշխանությունների բարեհաճության (կամ փայ մտնելու) շնորհիվ այստեղ ձեռք բերել անշարժ գույք ու լվացել կեղտոտ փողեր: Հայտնի է, որ հանցախմբի պարագլուխներից Պզոն` Արմեն Ղազարյանը, Հայաստանից փախել է 1996 թ., երբ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը փորձում էր Հայաստանը մաքրել քրեական տարրերից ու «սուտի գողականներից»: Այդ ժամանակվանից ի վեր` գործերով հայրենիք այցելած Պզոն երկու անգամ կարճ ժամանակով ձերբակալվել է եւ ազատ արձակվել կամ Սերժ Սարգսյանի, կամ նրա Սաշիկ եղբոր բարեխոսությամբ: Նրա մասին հայտնի է նաեւ, որ «պատվավոր» հյուրի կարգավիճակով եւ ահավոր թանկ նվերներով մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի Սեդրակ որդու հարսանիքին: Ըստ մեր աղբյուրների` առաջիկայում սպասվում է հարսանիքի արարողություն Սաշիկ Սարգսյանի ընտանիքում, եւ, փաստորեն, Պզոն կարող էր փրկվել, եթե շտապեր Հայաստան գալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել