
Դեռ մարտի 26-ին «Անկախ նորություն» կայքը տեղեկացրել էր, որ Հյուսիսային պողոտայում «պետական կարիքների համար» շենքի կառուցման նպատակով իր տնից վտարված ու փողոց նետված, երկրորդ կարգի հաշմանդամ, հինգ զավակների մայր Մարիամ Գիշյանը մտադիր է մեկնել Թուրքիա եւ այնտեղ քաղաքական ապաստան խնդրել: Նրա չափահաս զավակները վարձակալած տան վարձը` 60 հազար դրամ, կոտակել ու չէին կարողանում վճարել, որովհետեւ աշխատանք չէին գտնում անձնագիր ու մշտական բնակության հասցե չունենալու պատճառով: Նրանց տունը` շուրջ 130 քմ մակերեսով ու 1000 քմ հողամասով, պետությունը ընդամենը 20.000 դոլար էր գնահատել: Օրերս Facebook սոցիալական ցանցում Անահիտ Բերբերյան անունով հանդես եկած մի քաղաքացի «Ազգայնականներ, ո՞ւր եք» վերնագրի տակ տեղեկացրեց, որ «պետական կարիքի» զոհ Մարիամ Գիշյանը նոր է վերադարձել Թուրքիայից. նրան այդ երկրում համաձայնել են քաղաքական ապաստան տալ: Մեկ ամսից նա չորս զինվոր եւ մեկ ապագա մայր է տանելու Հայաստանից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել