
Նախօրեին գիշերը «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը հերթական անգամ կտրուկ վատացել է: Բարձրացել է Սասուն Միքայելյանի արյան ճնշումը, ինչն ազդել է նրա սրտի աշխատանքի վրա:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմը նրան բժշկական օգնություն ցույց տալու նպատակով շտապօգնություն է կանչել: Անազատության մեջ գտնվելու ընթացքում քաղբանտարկյալը մեկ անգամ արդեն սրտի վիրահատություն է տարել: Սակայն նրա առողջական վիճակը այդպես էլ չի կարգավորվում: Միքայելյանի որդին` Մեխակը, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ երեկվա դրությամբ քաղբանտարկյալի առողջականը շարունակում էր մնալ նույնը, եւ դրական տեղաշարժ չի նկատվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել