Վահրամ Թաթիկյանը հացադուլ է սկսում

«Որպես բողոք Պանթեոնի հարեւանությամբ դելֆինարիում կառուցելու նախագծի` չորեքշաբթի օրվանից, ժամը 12-ին անժամկետ հացադուլ եմ սկսում քաղաքային եւ հանրապետական իշխանությունների որոշումը վերանայելու եւ այդ վայրն իր ամբողջ տարածքով մշակութային-պատմական հուշարձանների ցանկում ընդգրկելու պահանջով». այսպիսի հայտարարություն է այսօր տարածել գրող, երգահան, պատմաբան Վահրամ Թաթիկյանը: Վաղը ժամը 11:00-ին «Արմատ» ակումբում Վահրամ Թաթիկյանը հանդես կգա ավելի հանգամանալից բացատրություններով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել