HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Շվեյցարական տոհմային կովերի եւ իսկապես սահմանամերձ գյուղերի մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Վարդան  Փարթամյանն ասաց, որ շուտով` նոյեմբերի վերջին, հիմնադրամը Շվեյցարիայից ներկրելու  է 50 տոհմային, կաթնատու սորտի երինջ, որոնք   բաժանվելու են Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի  10-14 գյուղերում: Դա  համահունչ է լինելու  Ազատամուտում կաթի հավաքման  կետի ծրագրին: Եթե կովկասյան գորշ տեսակի կովը  տարեկան տալիս է 1500 լ. կաթ, ներկրվող կովերը ` 7000 լ. կաթ: Դրա հետ մեկտեղ իրականացվելու են անասունների տոհմային կազմի  բարելավման, կերային մշակաբույսերի զարգացման աշխատանքներ, լինելու է համապարփակ ծրագիր: Հիմնադրամի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետի խոսքով` այդ բոլոր բաղադրիչները համահունչ են  նույն նպատակին` գյուղացու կյանքի բարելավմանը: 2007թ. հոկտեմբերի 12-ից հիմնադրամը սկսել է Գյուղերի զարգացման ծրագիրը: Տավուշի մարզի 6 գյուղեր` Ազատամուտը, Լուսաձորը, Լուսահովիտը, Դիտավանը, Ակնաղբյուրը եւ Խաշթառակը այդ ծրագրի առաջին շահառուներն են:  «Հայաստան» հիմնադրամի վեբ-կայքում  նշված է. «Գյուղերի զարգացման ծրագիրը նպատակ ունի վերականգնել Հայաստանի սահմանամերձ համայնքները»: Մինչդեռ այդ 6 գյուղերից միայն Ազատամուտը, որոշ վերապահումներով նաեւ` Դիտավանը կարելի է սահմանամերձ համարել: Չնայած Տավուշի մարզի  բոլոր գյուղերն էլ ենթակառուցվածքների բարելավման, աջակցության կարիք ունեն: - Այդ 6 գյուղերից որո՞նք եք համարում իսկապես սահմանամերձ,-հարցրի Արամ Փարթամյանին:  - Շատ բարդ հարց եք տալիս: -Հարցը բարդ չէ: Օրինակ` Տավուշի մարզի Կիրանցը, Բերքաբերը, Բարեկամավանը, իսկապես, սահմանամերձ գյուղեր են, Խաշթառակը, Լուսաձորը կամ Ակնաղբյուրը սահմանից բավականին հեռու են: -Եթե չեմ սխալվում, գրադացիայով սահմանից մինչեւ 10-12 կմ հեռավորությամբ  սահմանամերձ են համարվում: Դիտավանը սահմանից 2 կմ հեռավորությամբ է գտնվում: Ընդհանրապես, գրադացիայի կարիք չկա, գյուղերը մնում են գյուղեր, օգնությունը մնում է օգնություն: Եվ մենք հույս ունենք մի օր այնքան ծավալել ծրագիրը, որ բոլոր այդ գյուղերին կարողանանք օգնել: Բերքաբերն  ընգդրկված է գյուղերի զարգացման ծրագրում եւ արդեն գյուղատնտեսական աջակցություն    է ստանում «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Այս պահին  այդ գյուղի ենթակառուցվածքների ծրագրերով ենք զբաղվում, ուսումնասիրություններ  կատարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter