
Թերթի խնդրանքով անդրադառնալով խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի պնդմանը, թե ՀՌԱՀ-ը խախտել է «Հեռուստատեսության և ռադիոյի» մասին օրենքը և հայտարարել ոչ թե 26, այլ 25 մրցույթ, «որովհետև 4-ի փոխարեն մայրաքաղաքային սփռման 3 վերահեռարձակման մրցույթ է նախատեսել»՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն ասաց.
«Նա չի նկատել օրենքի այն դրույթը, ըստ որի՝ միջպետական պայմանագրերի հիման վրա հեռարձակումն իրականացվում է առանց արտոնագրի։ Այդ մի հեռարձակումն իրականացվելու է Հայաստանի ստորագրած միջպետական պայմանագրերով, որի հիմնադիրներից մեկը ԱՊՀ շրջանակներում մեր երկիրն է։ Եվ այդ արտոնագիրը չի հատկացվելու մրցույթով, ճիշտ այնպես՝ ինչպես օրենքում մեխանիզմ կա նախատեսված, որ հանրային հեռուստառադիոընկերությանն էլ մրցույթով չէ, որ տրամադրվում է արտանագիր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել