HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրահավաք՝ ԵՊՀ ուսխորհուրդը լուծարելու համար

ԵՊՀ ուսանողներն այս օրերին ստորագրություններ են հավաքում ԵՊՀ ուսխորհուրդը լուծարելու համար։ Բանն այն է, որ ԵՊՀ ուսխորհուրդը՝ Ցոլակ Հակոբյանի գլխավորությամբ, բավական ազդեցիկ կառույց է համալսարանում։ Այս կառույցն է կազմակերպում համալսարանի մեծ խորհրդի կազմի ուսանողական հատվածի ընտրությունը։ ԵՊՀ մեծ խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, սակայն նրա 25 տոկոսը ուսանողներն են, որոնք այս խորհրդի մեջ են ընդգրկվում ընտրությունների միջոցով։ Իսկ 25 տոկոսի ձայնը կարող է վճռորոշ լինել տարբեր հարցերի քննարկման, այդ թվում` ԵՊՀ ռեկտորի ընտրության ժամանակ։ Ավանդույթի համաձայն, ԵՊՀ ուսխորհուրդը ռեկտորատին կից մարմին է եղել՝ նրա հրահանգները հավատարմորեն կատարող։ Այժմ համալսարանականները պահանջում են լուծարել ցոլակներից կազմված ուսխորհուրդը, որին մեղադրում են զեղծարարությունների մեջ։ Ասում են՝ գործող ուսխորհրդի կուրատորն է ԵՊՀ նախկին պրոռեկտոր, այժմ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը։ Սակայն այլ աղբյուրներ պնդում են, որ ուսխորհրդի դեմ ստորագրահավաքն իրականացվում է ոչ թե ինքնաբուխ՝ ուսանողների կողմից, այլ ԵՊՀ ռեկտորի հրահանգով, որն ուզում է ռեկտորի ընտրությունների շեմին փոխել ուսխորհրդի նախագահին։ Արամ Սիմոնյանը մտավախություն ունի, որ Ցոլակի ղեկավարած խորհուրդը վճռական պահին ոչ թե իրեն է պաշտպանելու, այլ Ա. Քարամյանին, որը նույնպես ԵՊՀ ռեկտորի պաշտոնին է հավակնում։ Նրա հավակնությունները ոմանք հիմնավոր են համարում, քանի որ Ս. Սարգսյանի հետ ջերմ հարաբերություններ ունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter