Զոհեր Չեչնիայի խորհրդարանում
Չեչնիայի խորհրդարանում այսօր մի քանի մարդ է սպանվել։ Այս մասին հայտնում է «Եվրանյուզը»։ «Ինտերֆաքս» գործակալությունն էլ տեղեկացնում է, որ կրակոցները հնչել են Չեչնիայի խորհրդարանի ղեկավարի սենյակի մոտակայքից։ Այս պահին ներքին գործերի աշխատակիցներն արդեն խորհրդարանի մոտ են։ Գործակալության աղբյուրը նշել է, որ զոհեր կան, բայց հստակ թիվ կամ տեղեկություններ դեռևս չեն նշվում։
«Եվրանյուզը», հղում կատարելով «Ռիա նովոստի» գործակալությանը, հաղորդում է, որ ինքնասպան ահաբեկիչն է հարձակվել խորհրդարանի վրա, և երկու զոհ կա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել