HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Փաստաբանը պնդում է, որ ազգությամբ հույն իր պաշտպանյալի նկատմամբ օրենքն անընդհատ խախվում է

ՀՀ քաղաքացի, ազգությամբ հույն Արմեն Կիլինկարովը մեղադրվում է սպանության մեջ դեռ 2000 թվականից: Արսեն Շաքարյանի եղբայրը կրակել էր Գագիկ Կիլինկարովի ոտքերին. ահա և վարկած` Արսեն Շաքարյանին սպանողը Գագիկ Կիլինկարովի եղբայրն է` Արմեն Կիլինկարովը, որը եղբոր վրեժն էր լուծում կրակողի եղբորից: Չհիմնավորված այս ենթադրությունն էլ հիմք դարձավ Արմեն Կիլինկարովին սպանության մեղադրանք առաջադրելու համար: Ըստ Արմեն Կիլինկարովի պաշտպան Ադելինա Հակոբյանի` այդ պահից սկսած` օրենքն անընդհատ խախտվել է Արմեն Կիլինկարովի նկատմամբ, քանի որ ենթադրությունը չի կարող հիմք հանդիսանալ անձին հանցանքի մեջ մեղադրելու համար. սա մի խախտում: Երկար ժամանակ գտնվելով հետախուզման մեջ` 2009 թվականի օգոստոսի 28-ին Արմեն Կիլինկարովը հայտնաբերվել է և կալանավորվել: Արդեն մեկ տարուց ավելի է` կալանավորված է. սա երկրորդ խախտում. ըստ պաշտպանի` մինչդատական վարույթում անձը չպետք է մեկ տարուց ավել գտնվի կալանքի մեջ: Պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել կալանքի մասին որոշում կայացրած դատավորին: Միջնորդությունը բավարարվել է այն հիմքով, որ կալանքը երկարաձգվել է մեկ տարուց ավել: Բայց դրանից հետո էլ խափանման միջոցն անփոփոխ է թողնվել: Արմեն Կիլինկարովն այժմ էլ անազատության մեջ է: Նրա պաշտպան Ադելինա Հակոբյանը վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ է ներկայացրել տվյալ հանգամանքների ապօրինի լինելու վերաբերյալ: Կիլինկարովի հանցանքն ապացուցվել է մեկ վկայի ցուցմունքի հիման վրա. սա երրորդ խախտում. ըստ պաշտպանի` կա նախադեպ, և վճռաբել դատարանի որոշում, որ մեկ անձի ցուցմունքը չի կարող հիմք հանդիսանալ անձին հանցագործության մեջ մեղադրելու համար: Ներկայացված առերեսման միջնորդությունները մերժվել են. չորրորդ խախտում. ըստ պաշտպանի` սրանով խախտվել է անձի` Եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքը. անձը ունի նվազագույն իրավունք` հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին: Արմեն Կիլինկարովի դեմ ցուցմունք տված միակ ականատես-վկան 2010թ-ին ներկայացել է իր դիմումով և հայտնել, որ սպանություն կատարողը ոչ թե Արմեն Կիլինկարովն է, այլ մեկ ուրիշ անձ: Նախաքննությունը, արժանահավատ չհամարելով վկայի այս նոր ցուցմունքը, ոչինչ չի կատարել ձեռք բերված տեղեկությունը ստուգելու ուղղությամբ: Առերեսման նոր միջնորդությունները հիմա էլ մերժվում են այն պատճառաբանությամբ, որ վկան հրաժարվել է իր նախկին ցուցմունքից: Փաստորեն` վկայի ոչ նախկին, ոչ ներկայիս ցուցմունքը հիմք չեն հանդիսանում առերեսման համար: Դատաքննությունը նշանակված է հոկտեմբերի 21-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter