HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվել են Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքները

Այսօր Երևանում իր աշխատանքներն է սկսել   Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը: «Համագործակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում հանդիսանում է  հանցավորության դեմ  արդյունավետ պայքարի երաշխիքը, ապահովում   մեր պետությունների համակողմանի ինտեգրումը համաշխարհային գործընթացներին: Այդ համագործակցությունը  մենք դիտարկում ենք որպես դատախազության  մարմինների աշխատանքի բարելավման անհրաժեշտ պայման` մեր քաղաքացիների  անվտանգության և իրավական պաշտպանվածության ապահովման համար»,- ողջունելով հյուրերին` իր բացման խոսքում նշել է ՀՀ գլխավոր դատախազը և հույս հայտնել, որ անմիջական և անհատական շփումները կնպաստեն մեր համագործակցության, մեր երկրների իրավապահ և արդարադատության  մարմինների փոխգործակցության ամրապնդմանն ու բարելավմանը: «Եվրոպայի խորհրդի շրջանակներում բազմակողմանի համագործակցությունը հանդիսանում է մեր հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը, որը ներառում է  մեր պետությունների կենսագործունեության  բազմաթիվ  ոլորտներ և այստեղ հատուկ նշանակություն  ունի իրավապահ մարմինների, այդ թվում` դատախազության համագործակցությունը»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը: ԵԴԽԽ  լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ ավելի քան երեք տասնյակ երկրից: Լիագումար նիստի բացմանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Երեք աշխատանքային օրերի ընթացքում նախատեսվում է քննարկել անչափահասների վերաբերյալ քրեական գործերով արդարադատության իրականացման, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում եվրոպական չափորոշիչների կիրառման ընթացքում դատախազության դերին վերաբերող հարցեր: Տեղի կունենա Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի  նախագահի, փոխնախագահի, ինչպես նաև Խորհրդի բյուրոյի անդամների ընտրությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter