3 զոհ և 17 վիրավոր` Չեչնիայի խորհրդարանում
Վերջին տվյալներով, Չեչնիայի խորհրդարանի վրա կատարված հարձակումն իրականացրել է ահաբեկիչների խումբը: Հարձակմանը զոհ են դարձել խորհրդարանի շենքը պահպանող 2 ոստիկանները և խորհրդարանի տնտեսվարը, 17 անձինք, այդ թվում` ոստիկանության 6 աշխատակիցներ, վիրավոր են:
Ինչպես հաղրոդում է «Ռիա նովոստի» գործակալությունը, իրավապահների տվյալներով, երբ պատգամավորների ավտոմեքենաները մուտք են գործել խորհրդարանի տարածք, նրանց հետևից ընթացել է ահաբեկիչների մարդատար մեքենան: Նրանցից մեկը գործարկել է իր մարմնի վրա ամրացված պայթուցիկը, մյուսները մտել են խորհրդարանի շենք, և սկսվել է կրակահերթ: Խորհրդարանի անձնակազմը տարհանվել է, այս պահի դրությամբ ահաբեկիչներին վնասազերծելու գործողություններն ավարտված են:
Լուսանկարը` Reuters-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել