ՀՅԴ-ի երիտթևը դեմ է բանակում և կրթական համակարգում կուսակցականացմանը
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Նա նշեց, որ երկար ժամանակ ՀՅԴ-ի ներկայացուցիչները եղել են ղեկավար, բայց ուսանողական խորհուրդների նախագահները դաշնակցական չեն եղել:
ԲՀԿ երիտասարդության հարցերի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը հարցրեց Արթուր Ղազարյանին, թե այդ դեպքում ինչո՞ւ կա «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Ա. Ղազարյանը հավաստիացրեց, որ իրենք չեն ասում` համեցեք, ավելին` երբեմն իրենք հարմար չեն գտնում այս կամ այն մարդուն թույլ տալ մտնել իրենց կուսակցություն. «Երբեք «Նիկոլ Աղբալյանը» համալսարանական բյուջեի հաշվին միջոցառում չի անում»,- ասաց Արթուր Ղազարյանը:
Դիտարկմանը, թե ուսխորհուրդների նախագահները կամ ՀՀԿ-ական են կամ ԲՀԿ-ական, Վահե Էնֆիաջյանը հաճելի փաստ է համարում, որ նրանք նման կողմնորոշում ունեն:
Իսկ բանակում կուսակցականացումը Ա. Ղազարյանը անընդունելի համարեց, քանի որ երբ 18 տարեկան երիտասարդին ստիպում են ընտրել ինչ-որ մեկին, դա հետագայում նաև հոգեբանական լուրջ ազդեցություն է ունենում. «Որպես զինվոր պետք է ծառայի հայրենիքին, այլ ոչ թե որևէ կուսակցության»,- ասաց Արթուր Ղազարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել