HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածոտնի մարզում խաղողի բերքը կազմել է 2980 տոննա

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ: Մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին մարզի ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետին ներկայացվեց գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը. մասնավորապես նշվեց, որ բնականոն են ընթանում խաղողի մթերման, աշնանացանի կազմակերպման աշխատանքները: Մարզում  այս տարի խաղողի ընդհանուր բերքը կազմել է 2980 տոննա` նախորդ տարվա 2300 տոննայի համեմատ: Մթերման ենթակա բերքից արդեն մթերվել է 1030 տոննան: Ներկայացվեցին նաեւ տվյալներ մարզում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալների վերաբերյալ: Նշվեց, որ 2009թ. համեմատ այս տարի արձանագրվել է 3,1 տոկոսի նվազում. 0,7 տոկոս անկում է արձանագրվել անասնաբուծության, 5,6 տոկոս` բուսաբուծության ոլորտում, որի պատճառը հիմնականում բնակլիմայական անբարենպաստ պայմաններն էին: Ներկայացվեցին նաեւ ընթացիկ տարվա ինն ամիսների կտրվածքով մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, համաձայն որոնց` արձանագրվել է հողի հարկի հավաքագրման տեմպերի նվազում: Նույնպիսի միտումներ են գրանցվել նաեւ պետական եւ տեղական տուրքերի հավաքագրման մասով: Փոխվարչապետը հանձնարարեց մարզպետին միջոցներ ձեռնարկել ցուցանիշները բարելավելու, հավաքագրման պատշաճ մակարդակ ապահովելու, ինչպես նաեւ նվազման պատճառները բացահայտելու  ուղղությամբ: Ա. Գեւորգյանը մարզպետին հանձնարարեց նաեւ համապատասխան աշխատանքներ իրականացնել համայնքների ղեկավարների հետ` մինչեւ տարեվերջ 2011թ. բյուջեների նախագծերը ձեւավորելու ուղղությամբ եւ պահանջել, որպեսզի կազմվեն իրատեսական բյուջեներ: Փոխվարչապետը կարեւորեց ոռոգման վարձավճարների հավաքագրման գործընթացին տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությունը: Անդրադարձ եղավ նաեւ համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների վերապատրաստման գործընթացին: Ա. Գեւորգյանը հանձնարարեց տեղերում  աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի բոլոր հայտ ներկայացրածները պարտադիր մասնակցեն դասընթացներին, եւ բացակայությունները բացառվեն: Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քննարկվել են նաեւ մարզում կապիտալ շինարարության, «ՀՄՀ- Հայաստան» ՊՈԱԿ-ի ծրագրով մի քանի համայնքներում իրականացվող երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքների ընթացքը, մի շարք այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter