HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Հնի ու նորի համադրում ՀՀԿ-ում

Չնայած ՀՀԿ պատասխանատուները ժխտում են, որ համամասնական ցուցակներն արդեն գոյություն ունեն, այնուամենայնիվ, թերթի տեղեկություններով, նախնական տարբերակ կա: Առաջին քսանյակում իրենց հաստատուն տեղն ունեն ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, էներգերտիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Բնականաբար, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է գլխավորելու ցուցակը, նաեւ ԱԺ նախագահ, շտաբի պետ Հովիկ Արգամիչն է ցուցակի առաջին տեղերում: ՀՀԿ առաջնորդն արտասահմանյան ուղեւորությունից առաջ մեկ անգամ եւս հրահանգել է՝ մտածել նոր, երիտասարդ դեմքեր բերելու մասին: Նշել է, որ օլիգարխներ հիմնականում չեն լինելու, բայց չի բացառել մեկ-երկուսի ներկայությունը, եթե նրանք կարողանան շատ ձայներ բերել հարազատ կուսակցությանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter