HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրեսկոտը խփեց «Ա1+»-ի ձայնագրիչին

«Հայաստանի մասի՞ն եք հարցնելու, թե՞ ֆորումի»,- երեկ լրագրողներից հետաքրքրվեց ԵԽԽՎ փոխնախագահ, Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը եւ, մինչեւ վերջ չլսելով պատասխանը, թե իրենից հարցազրույց են խնդրում բոլոր հայ լրագրողները` ասաց. «Շատ լավ, շնորհակալություն, ցտեսություն»: Շարունակությունը նույն ոգով էր. «Ա1+»-ի թղթակիցն այնուամենայնիվ հետաքրքրվեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին, եւ պրն Պրեսկոտը զայրացած արձագանքեց. «Ես Հայաստանի մասին չեմ խոսում: Ես այլ գործով եմ եկել», եւ թղթով հարվածելով` մի կողմ հրեց «Ա1+»-ի ձայնագրիչը: «Առավոտը» խոստացավ, թե ֆորումի մասին հարց կուղղի, եւ նախ հիշեցրեց, որ մյուս համազեկուցողը` Գորան Լինդբլանդը, Epress.am-ին նախապես հայտնել էր, թե Ջոն Պրեսկոտը այս համաժողովին մասնակցելու ցանկություն չունի: Սակայն նա էլի գոռգոռաց, թե փորձում ենք իրեն ներքաշել հայաստանյան թեմաների մեջ. «Դուք կարող եք հարց տալ, ես էլ` չպատասխանել: Դա իմ ժողովրդավարական իրավունքն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter