HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պզոյի ընկերը

Օրերս Հայաստան է ժամանել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) 15 հոգանոց ումբ, որին, մեր տեղեկություններով, հետաքրքրում են մի քանի օր առաջ ԱՄՆ-ում կալանավորված հայկական խմբի կապերը Հայաստանում: ԱՄՆ-ի իրավապահները ՀՀ ԱԱԾ-ի միջոցով ցանկանում են պարզել, թե իրենց երկրից գողացված եւ ՀՀ բերված գումարները կոնկրետ ովքեր եւ որ ոլորտներում են ներդրել: Իսկ ԱՄՆ-ում կալանավորված Պզոյի` Ա. Ղազարյանի մասին նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Պարզվում է, երբ 2000 թ. նա եկել է ՀՀ, ինքնաթիռի մոտ նրան դիմավորել է այն ժամանակ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանը: Շուտով վարչապետ Արամ Սարգսյանի հրահանգով Պզոն ձերբակալվել է: Սերժ Սարգսյանն անձամբ միջնորդել է Արամ Սարգսյանին` Պզոյին ազատ արձակել: Ի վերջո Վազգեն Սարգսյանի մարտական ընկերների միջոցով հաջողվել է հասնել Պզոյի ազատ արձակմանը` պայմանով, որ նա այլեւս Հայաստան չի գալու: Այս միջադեպի վերաբերյալ մեր թղթակցի հարցմանը նախկին վարչապետ Արամ Սարգսյանը պատասխանել է, թե տեղի ունեցածը հին պատմություն է, եւ ինքը ցանկություն չունի դրա մանրամասները վերհիշել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter