
«Ծիծաղելի, մտացածին, իրականությունից միլիոնավոր կիլոմետրերով հեռու տեղեկություն է»,- հայտարարել է Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԱՄՆ-ում ձերբակալված Պզոյի ու Սերժ Սարգսյանի մտերիմ հարաբերությունների հարցին:
«ՉԻ»- Նախ` խոսքը ոչ թե «միլիոնավոր», այլ ընդամենը մի 10 հազար կիլոմտերի մասին է: Երկրորդ` իսկ Շարմազանով Էդոն որտեղի՞ց գիտի, որ այդ տեղեկությունները մտացածին են: Չլինի՞ Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստերի ժամանակ զեկուցում է հանցաշխարհի հետ իր կապերի մասին: Կամ գուցե պրն Շարմազանովը նկատի ունի, որ Պզոն ՀՀԿ անդամ չէ՞:
Այսպես թե այնպես, ԱՄՆ իրավապահները հաստատ շատ մանրամասն են քննելու այս գործը եւ բացահայտելու են բոլոր հնարավոր կապերը: Կհրապարկեն դրանք, թե ոչ` այլ հարց է, բայց որ որեւէ ձեւով կօգտագործեն, դրանում կարելի է չկասկածել: Այնպես որ, պրն Շարմազանովը ճիշտ կանի, եթե իր անիմաստ էնտուզիազմը խնայի դատարանում ցուցմունքներ տալու համար: Եթե, իհարկե, նրան հարցաքննեն: Չնայած, դատելով նրա քաղաքական հայտարարությունների բովանդակությունից, որեւէ ատյան հազիվ թե լուրջ ընդունի նրա ասածները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել