HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Միկա Բաղդասարովը «ՉԻ»-ից 2 մլն դրամ է պահանջում

Երեկ «ՉԻ» խմբագրությունը ծանուցում է ստացել, համաձայն որի՝ Հայաստանի խոշորագույն օլիգարխ Միկա Բաղդասարովը որոշել է դատի տալ «ՉԻ»-ին: Հայցվորը դատարանից պահանջել է պատասխանողից, այսինքն՝ թերթից հօգուտ «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ-ի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում: Բանն այն է, որ «ՉԻ»-ն օրեր առաջ «Epress.am» կայքից լուր էր արտատպել, համաձայն որի՝ Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկը հայտարարել էր, թե հայկական ավիաընկերությունները զենք են մատակարարում Լիբիային: Հայկական ավիաընկերության մամուլի պատասխանատուն «Epress.am» կայքի լրագրողին ասել էր, թե այդ մասին պարզաբանում կարող է տալ «Արմավիան», որովհետեւ այն մոնոպոլիստ է: Ի դեպ, «Epress.am»-ը լուրի մասին գրելիս իր հերթին հղում էր արել ռուսական եւ արտասահմանյան բավականին հեղինակավոր լրատվամիջոցների:

Թերթը գրում է, որ Բաղդասարովի հայցադիմումի տեքստին ծանոթանալուց հետո հասկացել են, որ այն պարզապես ապատեղեկատվություն է՝ դատարանին մոլորության մեջ գցելու անհիմն ձեւակերպումներով:  

Մեկնաբանություններ (1)

Hovo
erb e ehovayi vkaner axandy Mikayum mijocarum arel?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter