HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրուգվայում անցկացվել է դրամահավաք-ռադիոթոնը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգվայի նորաբաց տեղական մարմինն այս տարի միացավ Հիմնադրամի ամենամյա դրամահավաք մարաթոնին` նոյեմբերի 14-ին անցկացնելով իր անդրանիկ ռադիոթոնը: Շուրջ երկու տասնյակ երիտասարդ կամավորականներ Ուրուգվայում հեռարձակվող «Կոմիտաս ռադիոժամի» ուղիղ եթերի ընթացքում գրանցել են մեր հայրենակիցների նվիրատվության խոստումները: Իրենց ոգեւորիչ կոչերով եթերում հանդես են եկել Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը (նստավայրը` Արգենտինա), ուրուգվահայ համայնքի առաջնորդ, Հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմնի պատվավոր նախագահ Գերշ. Տ. Հակոբ Արք.Գըլընճեանը, տեղական մարմնի վարչության անդամներ: «Մեր նպատակն է ուրուգվահայ համայնքի օգտակար մասնակցությունը բերել մայր հայրենիքի կենսական նշանակություն ունեցող համահայկական այս նախաձեռնությանը: «Կոմիտաս ռադիոժամի» հետ համագործակցությունը խթան հանդիսացավ, որպեսզի առաջիկա տարում կրկնենք եւ ավանդույթ դարձնենք հայրենիքի եւ Արցախի հզորացմանը միտված այս ծրագիրը»,- հայտնում է Հիմնադրամի Ուրուգվայի տեղական մարմնի վարչությունը: Ինչպես հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունից, ռադիոթոնից հավաքագրված գումարը Հիմնադրամի դրամահավաք մյուս միջոցառումների արդյունքների հետ միասին կներառվի Հեռուստամարաթոն 2010-ի վերջնարդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter