HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են Հայաստանի բնապահպանական խնդիրները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբութին։ Վարչապետը ողջունել է հյուրին և ընդգծել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության կարևորությունը։ Ներկայացնելով բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարութան կողմից իրականացվող ծրագրերը` Տիգրան Սարգսյանը խոսել է ոլորտում հասարակական կազմակերպությունների և կառավարության միջև ծավալված արդյունավետ երկխոսության մասին։ Հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցերի և առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերի շուրջ։ Պահպանվող տարածքների համատեքստում, մասնավորապես, քննարկվել են գյուղատնտեսական հողերի դեգրադացման ու Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է արվել վտանգավոր նյութերի և թափոնների նվազեցման ու կենսաբազմազանության պահպանության խնդիրներին։ Համագործակցության հեռանկարային ուղղությունների համատեքստում արծարծվել է նաև լուսավորության համակարգերի էներգաարդյունավետության բարձրացման հարցը։ Այդ առումով Տիկին Բարբութը ներկայացրել է տարբեր երկրներում այդօրինակ ծրագրերի հաջող իրականացման փորձը` փաստելով նման ծրագրերի արդյունավետությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter