Սեյրան Օհանյանը հանդիպել է ուկրաինացի գործընկերոջը
Երեկ Ղրիմում` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ ձևաչափով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քննարկումներ է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելի հետ: Նախարարներն անդրադարձել են երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված հարաբերություններին, դրանց ծավալման և ակտիվացման ուղիներին:
Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև երկողմ համագործակցության 2011 թ. պլանը, որի կարևոր միջոցառումներից են ռազմավարական և օպերատիվ պլանավորման խորհրդակցությունները, համագործակցությունը ինժեներական և ռազմակրթական ոլորտներում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել