HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Ջիմ Թորոսյանը կտրականապես դեմ է

Երեկ «Առավոտի» խմբագրություն է զանգահարել անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը եւ խնդրել հրապարակել հետեւյալը. «Վերջերս քաղաքի կենտրոնի կառուցապատմանը վերաբերող տարբեր հոդվածներ են տպագրվում՝ անպատասխանատու հայտարարություններով, որտեղ շահարկվում է նաեւ իմ անունը: Իմ անունից կարծիքներ են հայտնում, որոնք ոչ միայն ճիշտ չեն, այլեւ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, խոսք է գնում Հանրապետության հրապարակին հարող տարածքում՝ իմ եւ Մկրտիչ Մինասյանի կողմից նախագծված Մետրոյի կայարանի մոտ, իսկ ոմանք նույնիսկ այնքան են ոգեւորվել, որ ասում են՝ կայարանի վրա շենքի կառուցման մասին: Կտրականապես դեմ լինելով այդ մտահղացմանը՝ ես երբեք չէի կարող հավանություն տալ նման անհեթեթ ծրագրի: Համոզված եմ, որ Հանրապետության հրապարակը մեր ժողովրդի եւ առհասարակ ճարտարապետական արվեստի խոշոր նվաճում է, որեւէ միջամտություն այդ կոթողի շուրջ չեմ ընդունում եւ խնդրում եմ, որպեսզի այսուհետեւ որեւէ մեկը չփորձի օգտագործել իմ անունը»:  

Մեկնաբանություններ (1)

gayane
ՀՀ ում միշտ էլ այդպես է եղել` հեղինակություն համարվող մարդկանց անունից հեշտ է անօրինականությունները քողարկել: Լավ կլիներ հարգարժան Ջիմ Թորոսյանը դատարանի միջոցով Ն. Սարգսյանից մերժում պահանջեր` իր և ճարտարապետական արվեստի խոշոր նվաճում համարվող Հանրապետության հրապարակի , ինչպես նաև ճարտարապետական այլ կոթողների խեղաթյուրման համար անվանի ճարտարապետների բարի համբավը իր ոչ ճիշտ /մեղմ ասած/ մտահղացումները իրականացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter