HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Հարությունյանը նամակ է գրել Ադրբեջանի օմբուդսմենին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Ելմիրա Սուլեյմանովային, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի տիկին Սուլեյմանովա, Երեւան քաղաքի Բագրատունյանց 4-րդ նրբանցքի 21 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Անդրեյ Ծատուրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իր ընտանիքը բաղկացած է չորս անձանցից՝ ինքը՝ Անդրեյ Իսակովի Ծատուրյանը (ծնված 1938 թ.), կինը՝ Նելլի Սուրենի Ծատուրյանը (1938) եւ երկու երեխաները՝ Արթուր Անդրեի Ծատուրյանը (ծնված 1968 թ.) եւ Սուսաննա Անդրեյի Ծատուրյանը (ծնված 1971 թ.): Նշել է, որ 1988 թ. ընտանիքով լքել է Ադրբեջանի Բաքու քաղաքը՝ թողնելով այնտեղ երեքսենյականոց բնակարանը եւ տան ամբողջ գույքը: Գույքը ապահովագրված է եղել 10.000 ռուբլի ապահովագրական գումարով: Դիմումին կից ներկայացնելով բնակարանի օրդերը, բնակարանի ապահովագրության վերաբերյալ վկայականը եւ 12.12.1988 թ. հաշվառման կենտրոնական բյուրոյի կողմից տրված փախստականի տեղեկանքը՝ խնդրել է Պաշտպանի միջամտությունը բնակարանի վերադարձման կամ համապատասխան փոխհատուցում ստանալու հարցում: Հաշվի առնելով վերոգրյալը` Ձեզ եմ ուղարկում քաղաքացի Անդրեյ Ծատուրյանի կողմից դիմումին կցված փաստաթղթերի պատճենները, խնդրում եմ հայտնել, թե օրդերում նշված բնակարանը ում անվամբ է գրանցված տվյալ պահին: Եթե այն դարձել է ուրիշի սեփականությունը, ապա որ թվականից եւ ինչ իրավական հիմնավորմամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter