Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողով
Արցախին վերաբերող խնդիրները լայն շրջանակով քննարկելու նպատակով կոչ ենք անում Հայաստանի եւ Արցախի բոլոր հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, ԶԼՄ-ի ներկայացուցիչներին, մտավորականներին, խնդրո առնչությամբ մտահոգ բոլոր քաղաքացիներին մասնակցել քաղաքացիական ժողովին, որի օրակարգում են ԼՂՀ անկախության պաշտոնական ճանաչումը, փախստականների եւ Արցախի բնակեցումը, Արցախի ամբողջականությունը եւ մադրիդյան սկզբունքները: Քաղաքացիական ժողովը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 21-ին, ժ. 14.00-ին ՀՀ գրողների միության մեծ դահլիճում, Բաղրամյան 3 հասցով:
Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խումբ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել