Աննախադեպ արդյունք. Հայաստանը աշխարհում 60-րդն է
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ֆուտբոլային հավաքականների դասակարգման համաշխարհային ցուցակն այս ամսվա դրությամբ: Հայաստանի հավաքականը առաջադիմել է միանգամից 45 տեղով` 105-ից բարձրանալով 60-րդ հորիզոնական: Սա աննախադեպ արդյունք է մեր թիմի համար եւ հետեւանքն է Սլովակիայի եւ Անդորրայի հանդեպ տարած հաղթանակների եւ առավելապես սլովակների, որոնք մինչ այս 16-րդն էին, իսկ հիմա` 20-րդը: Մինչ այժմ մեր թիմի լավագույն արդյունքը (78-րդ տեղ) գրանցվել էր 2008-ի ապրիլ եւ հունիս ամիսներին:
«Եվրո-2012»-ի ընտրական B խմբի մեր մրցակիցներից Ռուսաստանը 10-րդն է, Սլովակիան` 20-րդը, Իռլանդիան` 32-րդը, Մակեդոնիան` 70-րդը, իսկ Անդորրան` 202-րդը:
Իսկ համաշխարհային աղյուսակը գլխավորում է Իսպանիան, նրան հաջորդում են Հոլանդիան, Բրազիլիան, Գերմանիան, Արգենտինան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Խորվաթիան: Մեր հարեւաններից Թուրքիան 29-րդն է, Իրանը` 61-րդը, Վրաստանը` 75-րդը, իսկ Ադրբեջանը` 91-րդը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել